Բաժիններ՝

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Եվրոպայի հեծանվավազքի առաջնության շրջանակում առաջին անգամ պատմության մեջ տեղի կունենա հեծանվասպորտի 4 տարբեր տեսակների միաժամանակյա մրցաշար։ Օգոստոսի 2-7-ին կայանալիք Եվրոպայի՝ հեծանվահրապարակի մեծահասակների առաջնությանը մասնակցելու է Հայաստանի 2017թ. լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի մրցանակակիր և աշխարհի գավաթի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը, ով Գլազգո է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ուղեկցությամբ։

Այնուհետև Էդգար Ստեփանյանը մասնակցելու է օգոստոսի 21-26-ին Շվեյցարիայի Էգլ քաղաքում կայանալիք Եվրոպայի` հեծանվահրապարակի մինչև 23 տարեկանների առաջնությանը։

ՀՀ հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Տարոն Նիկողոսյանը ևս իր անձնական մարզիչ Անդրանիկ Առուստամյանի հետ կմեկնի Էգլ՝ մասնակցելու օգոստոսի 15-19-ին կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031