«Մենք իսկապես գոհ ենք Մալկոմից, նա մեզ շատ օգուտ կբերի». Վալվերդե
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության` « Ռոմայի» դեմ (2: 4) խաղը և կարծիք է հայտնել թիմի նորեկ Մալկոմի մասին:
«Մենք լավ խաղացինք, բացառությամբ վերջնամասի: 75 րոպեներին մենք գերազանց էին խաղում ու տիրում էինք գնդակին այնպես, ինչպես մենք ուզում էինք:
Երբ երիտասարդները հայտնվեցին խաղադաշտում, կային պահեր, երբ մենք կրկին տիրապետում էինք գնդակին, բայց հետո մի փոքր հանձնեցինք խաղը և սպասեցինք, քանի որ դաշտում երիտասարդ թիմ էր:
Սա վերապատրաստման մի մասն է, մենք եկել ենք այստեղ խաղացողներին ուսումնասիրելու համար: Մենք բոլորս ուզում ենք հաղթել, բայց ընդհանուր առմամբ, մենք լավ ենք խաղում:
Մալկոմը լավ է կարդում խաղը, նա ուժեղ խաղացող է, ով կարող է նահանջել, խլել գնդակը:
Նա ունի արագություն, հեռահար հարվածներ, դա մեզ համար շատ լավ է: Մենք իսկապես գոհ ենք Մալկոմից, նա մեզ շատ օգուտ կբերի:
Ինչ վերաբերում է Ռաֆինային, երկու հանդիպումներում և մարզումներում նա մինչ օրս լավ էր նայվում: Այն փաստը, որ նա կարող է խաղալ մի քանի դիրքերում, մեծ առավելություն է:
Ես առաջին անգամ հնարավորություն ունեցա ուսումնասիրել նրա խաղն ամբողջությամբ, քանի որ անցյալ մրցաշրջանում նա վնասվածք ուներ: Ես շատ ուրախ եմ նրա համար, հիմա նա իսկապես լիովին ներգրավված է թիմում»,- ասել է Վալվերդեն:
Սիրարփի Աղաբաբյան