Երկու արգանդով կինը երկու երեխա է ունեցել

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջենիֆեր Էշվուդը պարզել է, որ երկու արգանդ ունի եւ միանգամից երկու երեխա է ունեցել:

Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Էշվուդը պատմել է, որ ինքն արդեն ունի երեխա, եւ առաջին հղիության ժամանակ ոչ ոք չի նկատել իր օրգանիզմի կառուցվածքի առանձնահատկությունները: Երկրորդ անգամ կինը պլանային զննման է գնացել հղիության 20-րդ շաբաթում, երբ բժիշկը հայտնաբերել է, որ նա ոչ թե մեկ, այլ միանգամից երկու արգանդ ունի, եւ դրանցում մեկական պտուղ է զարգանում:

Բրիտանուհին 34-րդ շաբաթում կեսարյան հատման միջոցով ունեցել է որդուն՝ Փիրանին, եւ դստերը՝ Փոփիին: Երկվորյակները ծնվել են առանց որեւիցե շեղումների: Հրատարակությունը նշում է, որ միանգամից երկու արգանդի բեղմնավորման հավանականությունը կազմում է մեկը առ 500 միլիոն: Ընդամենը մարդկության գոյության ողջ ժամանակաշրջանում նման ոչ ավելի, քան հարյուր դեպք է գրանցվել:

Տեսանյութեր

Լրահոս