
Ֆրանսիացի լողորդ Բեն Լեկոմտը Խաղաղ օվկիանոսով լողանցումն ընդհատել է սաստիկ փոթորկի պատճառով

Ֆրանսիացի լողորդ 51-ամյա Բեն Լեկոմտը որոշում է ընդունել ընդհատել Խաղաղ օվկիանոսը լողալով կտրել-անցնելը վատ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին, հայտնել է CTV News-ը:
«Ես չեմ կարող փոխել եղանակը: Ես չեմ անհանգստալու դրա պատճառով կամ էլ մտածելու դրա մասին: Եղանակը եղանակ է»,- մեջբերում են հրատարակությունները Լեկոմտի խոսքը: Նա սկսել է լողալ Ճապոնիայից եւ արդեն հաղթահարել է 800 կիլոմետր անհրաժեշտ 8 հազար կիլոմետրից, ինչից հետո նա հրաժարվել է լողը շարունակելուց՝ սպասելով, որ փոթորիկն անցնի:
Սպասվում է, որ Խաղաղ օվկիանոսը կտրել-անցելու համար նրան կպահանջվի վեցից մինչեւ ութ ամիս, եւ ամեն օր նա կլողա ութ ժամ: Ըստ համաձայնեցված կանոնների՝ մարզիկին կթույլատրվի լողը վերսկսել այն կետից, որտեղ նա այժմ հարկադրված է կանգ առնել: Լողորդ Լեկոմտը հայտնի է նրանով, որ ավելի վաղ նրան հաջողվել է լողալով կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը: Այժմ նա ցանկանում է դառնալ պատմության մեջ առաջին մարդը, որը կկարողանա լողալով անցնել Խաղաղ օվկիանոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: