Բաժիններ՝

Որոնք են ամենաարագ ինտերնետով երկրները

Բրիտանական կայքը, որը գնահատում է ինտերնետ-միացումների որակը, հրապարակել է երկրների վարկանիշը լայնաշերտ ինտերնետի արագության ցուցանիշով: Այդ մասին հայտնել է Euromag.ru-ն:

Առաջին տեղը բաժին է հասել Սինգապուրին, իսկ Շվեդիան եւ Դանիան զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը: Չորրորդ տեղում հայտնվել է Նորվեգիան, որին հաջորդում են Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը եւ Հունգարիան:

Տվյալները 12 ամսվա ընթացքում հավաքել են 200 երկրներում ու տարածաշրջաններում. մասնագետները պարզել են, թե որքան ժամանակ կպահանջվի 5-գագաբայթանոց ֆիլմ ներբեռնելու համար՝ երկրում ինտերնետ միացման միջին արագության դեպքում:

Վարկանիշը կազմողները նաեւ նշել են, որ մեկ տարվա ընթացքում աշխարհում ինտերնետ միացման միջին արագությունը ավելացել է 23 տոկոսով, ինչը, նրանց կարծիքով, գերազանց արդյունք է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս