
««Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդն» ամենաատելի ակումբներն են անգլիացի երկրպագուների համար». Mirror

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբների երկրպագուներն ավելի շատ ատում են «Չելսիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:
Mirror հարցրել է երկրպագուներին, թե ո՞ր ակումբներին են նրանք ատում, որոնց՝ սիրում, և որոնց հանդեպ են անտարբեր:
Հարցվածների 68,7%-ը նշել է, որ ատում է «Չելսիին», իսկ 68,1%-ը տվել են «Մանչեսթեր Յունայթեդի» անունը: Եռյակը եզրափակել է «Լիվերպուլը» (52,8%):
Ամենաչսիրված ակումբների հնգյակում են նաև «Վեսթ Հեմը» (47,6%) և «Արսենալը» (46,2%):
Պրեմիեր լիգայի երկրպագուների ամենասիրված ակումբը «Բերնլին» է (35.8%-ը): Լավագույն հնգյակում են նաև «Բորնմութը» (32.9%), «Հադերսֆիլդը» (30.2%), «Մանչեսթեր Սիթին» (28.3%), «Նյուքասլը» և «Ֆուլհեմը» (27.1%),:
Սիրարփի Աղաբաբյան