
Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ». Marca

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է փոխել ակումբը:
Խաղացողին մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ 29-ամյա հարձակվողը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» և մեծ հույս ունի, որ այս գործարքը տեղի կունենա:
Ըստ խոսակցությունների՝ Լևանդովսկու գործակալ Պինի Զահավին գնացել է Մադրիդ՝ «Ռեալի» ներկայացուցիչների հետ անձամբ խոսելու:
Հիմնական խնդիրը այն է, որ «Բավարիան» չի ցանկանում հրաժարվել իր հարձակվողից, որի պայմանագիրը մինչև 2021 թվականն է:
«Ռեալը» պատրաստ է Լևանդովսկու համար խելամիտ գին վճարել, սակայն չի ցանկանում «Բավարիայի» հետ փչացնել հարաբերությունները:
Տրանսֆերի ճակատագիրը կախված է նրանից, թե արդյո՞ք «Բավարիան» ցանկանում է հրաժարվել իր խաղացողից, թե՞ ոչ:
Սիրարփի Աղաբաբյան