Բաժիններ՝

Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտիներից մեկում ծեծի ենթարկված անձը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. հայտնաբերվել է նաև նրան մարմնական վնասվածքներ հասցնողը

Հուլիսի 28-ին, ժամը 21.35-ին, Սևանի Բ/Կ-ից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Գանգուղեղային տրավմա, գլխուղեղային ցնցում, ձախ վերհոնքային կտրած վերք, ձախ ակնակապիճային հեմատոմա, պարանոցի քերծվածք, բազմաթիվ վերքեր, սալջարդ, էպիլեպսիա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Սամվել Կ.-ն:

Սամվել Կ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Սակայն ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտիներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ: Պարզվել է նաև, որ այս տարվա մայիսի 25-ից Սամվել Կ.-ն հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկովյան մարզի ՆԳՎ կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի ( ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Սամվել Կ.-ն անգիտակից վիճակում, ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, տեղափոխվել է Երևան` հիվանդանոցներից մեկում բուժօգնություն ստանալու:

Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողին: Ավելի ուշ, համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, պարզվել է, որ Սամվել Կ.-ին մարմնական վնասվածք է հասցրել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ Վազգեն Լ.-ն, որը հուլիսի 29-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտում ծեծել է

Սամվել Կ.-ին՝ պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս