
Էդգար Մալաքյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել

Հայաստանի ֆուտբոի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
Ֆուտբոլի Ղազախաստանի առաջնության 20-րդ տուրում «Ժետիսու»-ն արտագնա խաղում 1:2 հաշվով հաղթել է «Օրդաբասի»-ն:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյաննի փոխանցումից հետո գեղեցիկ գոլով «Ժետիսու»-ի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Էդգար Մալաքյանը: Վերջինս փոխարինվել է 90-րդ րոպեին, իսկ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ժետիսու»-ն 5-րդ տեղում է: