Նշաններ, որոնք պետք է զգուշացնեն ձեզ

Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք չափազանց կարևոր են օրգանիզմի համար: Դրանք պատասխանատու են մի շարք գործառույթների համար: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ գեղձի աշխատանքի խանգարման դեպքում խանգարվում է նաև հորմոնների արտադրությունը, ինչի արդյունքում օրգանիզմը չի կարողանում նորմալ աշխատել: Սա նշանակում է, որ վահանաձև գեղձի առողջությունը չափազանց կարևոր է:

Վահանաձև գեղձի քաղցկեղը հիմնականում հայտնաբերվում է 30-40 և 60 տարեկանից բարձր անձանց շրջանում: Առավել հաճախ նկատվում է կանանց մոտ: Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ այդ դեպքում բուժումն առավել արդյունավետ է:

Այս նշանները կարող են նկատվել վահանաձև գեղձի քաղցկեղի առկայության դեպքում.

  • ուռուցք կամ այտուց իրանի հատվածում: Սա բավակական տարածված նշան է, միայն թե հիշեք, որ 20 դեպքից միայն 1-ն է վկայում է օնկոլոգիական հիվանդության առկայության մասին:
  • իրանի հատվածում գեղձերի բորբոքում
  • անհարմարություն կլման ակտի ընթացքում
  • ձայնի կոշտացում առանց որևէ այլ պատճառի
  • ցավ կոկորդում և հազ, որոնք մրսածության հետևանք չեն:

Նշանների առկայության դեպքում խորհրդակցեք մասնագետի հետ: Ուշադրության կենտրոնում պահեք վահանեձև գեղձի առողջությունը, եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն:

Կարդացեք նաև

Հիշեք, որ հիվանդությունը շատ դեպքերում չի ուղեկցվում ակնհայտ ախտանշաններով, և խնդիրը կարող է հայտնաբերվել միայն համապատասխան հետազոտությունների արդյունքում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս