Բաժիններ՝

«Խոսել եմ Կանտեի հետ նրա՝ ՊՍԺ տեղափոխության մասին». Մբապե

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն նշել է, որ հավաքականում իր թիմակից Նգոլո Կանտեի հետ քննարկել է վերջինիս ՊՍԺ տեղափոխությունը: Հիշեցնենք, որ Կանտեն այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում»:

«ՊՍԺ-ի նախագահն ինձ հետ իսկապես քննարկել է Կանդի հարցը, և մենք փոքրիկ խորհրդակցություն ենք ունեցել: Ես խոսեցի Նգոլոյի հետ աշխարհի գավաթի ընթացքում: Մենք խոսել ենք նրա՝ ՊՍԺ տեղափոխության մասին:

Բայց դա կարճ զրույց էր, որովհետև ես գիտեմ, թե ինչ է տեղի ունենում, երբ քո ուղեղը լցնում են տրանսֆերային անհեթեթություններով: Արդյունքում, ես գրություն եմ թողել նրա գրպանում: Այդ գրությունը նա պետք է գտներ տուն վերադառնալիս և պատասխաներ ինձ»,- պատմել է Մբապեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031