Բաժիններ՝

«Ռեալը» դիտարկում է Կավանիի ձեռքբերման հնարավորությունը

«Ռեալը» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիով կազմն ուժեղացնելու տարբերակը:

Ինչպես հաղորդում է AS-ը, ուրուգվայցի ֆուտբոլիստը բաց է մադրիդյան թիմ տեղափոխվելու հնարավորության համար, որը նրա մեջ տեսնում է «Յուվենթուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինողին:

31-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 48 խաղերում դարձել է 40 գոլի հեղինակ, ինչպես նաև լավ տպավորություն թողեց ԱԱ-2018-ում, որտեղ խփեց 3 գոլ 4 խաղերում:

«Ռեալի» ղեկավարությունը քննարկում է տեղափոխության հնարավորությունը, միևնույն ժամանակ, ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին չի բացառում Կավանիին վաճառելու տարբերակը:

Ուրուգվայցին հանդես է գալիս ֆրանսիական թիմի կազմում 2013 թվականից, ուր տեղափոխվել է «Նապոլիից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս