Սիրիայում ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 180-ը
Նվազագույնը 183 մարդ է մահացել Սիրիայի հարավում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Ինչպես տեղեկացում է ТАСС-ը, այս մասին հայտնել է Al Hadath-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի ունեցածի արդյունքում մահացել է 150-ից ավելի մարդ: Խոշոր պայթյունը որոտացել է չորեքշաբթի օրը Դամասկոսից 92 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էս Սուվեյդա քաղաքի ծայրամասում գտնվող Սուկ էլ Հոդրա բանջարեղենի շուկայում: Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել Էլ Մուսալեհ շրջանում պայթյունի վերաբերյալ: Ահաբեկչությունները ուղեկցվել են քաղաքի հարևանությամբ գտնվող բնակավայրերի վրա զինյալների հարձակումներով: Հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: