
Կոռուպցիայի և ապօրինի հարստացման դեմ պայքարը «խփել է» բրենդային թանկարժեք խանութների գործին. վաճառքը կտրուկ նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարը «խփել է» բրենդային թանկարժեք խանութների գործին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի կենտրոնում տեղակայված բրենդային խանութներում վաճառքը կտրուկ նվազել է: Խոսքը գերթանկարժեք խանութների մասին է, որտեղ կարող ես հանդիպել, օրինակ, 700 հազար դրամ գին ունեցող փողկապի: Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարի պատճառով շատերը վախեցած են թանկարժեք իրեր գնելուց` մտածելով, որ այդ դեպքում իրենք էլ կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում:
Անգամ այս հարցի շուրջ կառավարության անդամներն են կատակում: Օրինակ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արտահայտվել էր հետեւյալ կերպ. «Մարդ «վախենում» ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ո՞նց ա հերիքել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: