
«Կսկսեմ մարզվել «Դինամո-Բրեստի» հետ». Մարադոնա

«Դինամո-Բրեստի» վարչության նախագահ Դիեգո Մարադոնան խոսել է հետագա ծրագրերի մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Բրեստում: Այժմ ես մեկնելու եմ արժանի արձակուրդ անցկացնելու, քանի որ երկու շատ դժվար տարի եմ անցկացրել: Ես սպառված եմ:
Ես չկարողացա մեկնել Արգենտինա տոներին, Սուրբ Ծնունդին, անգամ՝ աղջկաս հարսանիքին:
Ուզում եմ 15 օր անցկացնել տանը՝ ուժ ստանալու, էներգիաս վերադարձնելու և հենց տղաների հետ մարզվելու համար, քանի որ կարծում եմ, որ դա պետք է: Երբ ես դիտեցի հանդիպումը, ես կրկին մարզվելու շատ մեծ ցանկություն ունեի: Կսկսեմ մարզվել «Դինամո-Բրեստի» հետ»,- նշել է Մարադոնան:
Սիրարփի Աղաբաբյան