Բաժիններ՝

Google-ը մտադիր է փոխարինել Android-ները Fuchsia OS-ով

Google արդեն երկու տարուց ավելի  ինչ մշակում է նոր օպերացիոն համակարգ՝  Fuchsia OS, որն արդեն աշխատում է որոշ  սմարթֆոնների և պլանշետների վրա:

Bloobmerg-ի տվյալներով՝  ընկերության համար սա ոչ թե հերթական փորձարկումն է, այլ Android-ի հավանական փոխարինողը:

Ըստ լրագրողների տվյալների՝ ընկերությունը ցանկանում է առաջիկա երեք տարիների ընթացքում Fuchsia OS-ով աշխատեցնել խելացի գադջետներն ու նոութբուքերը, իսկ 5 տարվա ընթացքում հրաժարվել Adroid-ից սմարթֆոններում:

Այս միջոցով ընկերությունը կարող է ազատվել Android-ի բոլոր թերություններից և դառնալ ավելի անկախ: Օրինակ, համակարգը դեռ օգտագործում է Java-ի որոշ տարրեր, որոնք ապագայում կարող են խնդիրներ ստեղծել  Oracle-ի հետ դատավարության պատճառով:

Կարդացեք նաև

Fuchsia OS-ի մասին առաջին հրապարակային տեղեկությունը հայտնվեց 2016 թվականի օգոստոսին: Google-ը ներկայացրել էր նոր օպերացիոն համակարգի մշակման մասին շատ քիչ տեղեկատվություն: :Նոր համակարգի մշակման մասին ընկերությունը շատ չի խոսում, սակայն արդեն իսկ համակարգը փորձարկվում է որոշ սմարթֆոններում և պլանշետներում:

Հիմա Fuchsia OS-ը գրեթե ոչինչ չի կարողանում անել, բայց ընկերությունը դեռ երկար ժամանակ ունի:  Բացի այդ, ընկերությունը պետք է լուծի  համատեղելիության խնդիրը  կամ գտնի միջոց, թե ինչպես է պետք համոզել   սմարթֆոններ թողարկողներին  հրաժարվել Android-ից և անցնել նոր համակարգին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս