Ինչպես ճանաչել ավիտամինոզը. նշաններ, որոնք չի կարելի արհամարհել

Վիտամինների անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմում նկատվում են որոշակի նշաններ, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ խնդրի առկայությունը: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ ավիտամինոզն առավել հաճախ նկատվում է հղիների, ինչպես նաև առողջական որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում: Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք վկայում են խնդիրների առկայության մասին:

Ճաքեր շուրթերին: Եթե շուրթերին ճաքեր առաջացումը ցուրտ եղանակի հետևանք չէ, հարկավոր է ուշադրություն դարձնել առողջական վիճակին: Այս ախտանշանը հատուկ է B խմբի վիտամինների անբավարարությանը: Այն առավել հաճախ նկատվում է մարդկանց շրջանում, ովքեր քիչ են օգտագործում երկաթով, ցինկով, վիտամին B12-ով հարուստ մթերք:

Այս դեպքում խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել միս, ձուկ, ձու, ոսպ, բանջարեղեն: Եթե նկատվում է նաև հոգնածություն, հյուծվածություն, գունատություն, մեծ  է հավանականությունը, որ օրգանիզմին չի բավարարում երկաթի մակարդակը:

Մազաթափություն, բշտիկներ մաշկին: Այս խնդիրները հիմնականում պայմանավորված են B8 վիտամինի անբավարար մակարդակով: Սննդակարգ ներառեք սաղմոն, ավոկադո, սունկ, կաղամբ, չորամրգեր, ընդեղեն, բանան:

Կարդացեք նաև

Վերջույթների թմրածություն և ծակոցներ: Այս խնդիրներն առավել հաճախ նկատվում են B խմբի վիտամինների անբավարար մակարդակի դեպքում: Խոսքը մասնավորապես B9, B6, B12 վիտամինների մասին է: Օգտագործեք սպանախ, բազուկ, ձու, նուշ:

Ջղաձգումներ: Այս խնդիրը հիմնականում առաջանում է կալցիումի և կալիումի անբավարար մակարդակի դեպքում: Սննդակարգ ներառեք բանան, ավոկադո, նուշ, խնձոր, բանջարեղեն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս