Բաժիններ՝

Լճավանում կարկուտը վնաս է հասցրել կարտոֆիլի և հացահատիկի ցանքերին

Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում հուլիսի 15-ի ժամը 23.30-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքերին, անասուններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճավանի գյուղապետ Լյովա Գեւորգյանը, ավելի քան 15 րոպե գյուղի մի հատվածի վրա տեղացած կարկուտն ուղեկցվել է ուժգին քամիով: «Առավել վնասվել են կարտոֆիլի ցանքերը մոտ 15-20 հեկտար տարածքի վրա, գարու եւ ցորենի հասկերը եւս ջարդվել կամ պառկել են գետնին: Հորդ տեղումների եւ ուժգին քամու հետեւանքով փլվել է գյուղի բնակիչ Կոլյա Սաֆարյանի անասնագոմի ծածկը, ինչ հետեւանքով սատկել է 1 կթի կով: Առայժմ ուսումնասիրում եւ հաշվարկում ենք տնտեսություններին հասցված վնասների չափերը»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031