Բաժիններ՝

Քաղցրասերները կասեն «Շնորհակալություն». անհավանական համեղ շոկոլադե տարտ

Բաղադրիչներ

1. Կարագ – 250 գ
2. Շաքարավազ – 50 գ
3. Կաթ – 3 ճ/գ
4. Ալյուր – 150 գ
5. Սերուցք – 600 մլ
6. Շոկոլադ – 240 գ
7. Ձվի սպիտակուց – 4 հատ
8. Ձու – 2 հատ
9. Աղ՝ ըստ ճաշակի 

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան:

2. Խորանարդաձև կտրատել սառը կարագը (100 գ), ավելացնել շաքարավազ, կաթ և 1 պտղունց աղ: Ավելացնել ալյուրը և հունցել միասեռ խմոր:

3. Սեղանի վրա ալյուր շաղ տալ և խմորը բարակ գրտնակել: Գրտնակած խմորը տեղավորել թխելու համար նախատեսված կաղապարում:

4. Թխել ջեռոցում 12-15 րոպե՝ մինչև թեթև ոսկեգույն դառնալը:

5. Մինչև խմորը թխվում է, ջարդել շոկոլադը (300 գ) թասի մեջ և ավելացնել 150 գ կարագ:

6. Եռացնել 500 մլ սերուցք և ավելացնել շոկոլադին և կարագին:

7. Թողնել 1-2 րոպե, հետո խառնել:

8. Սպիտակուցները հարել 1 պտղունց աղի և դեղնուցների հետ, խառնել շոկոլադային զանգվածին: Լցնել խմորի վրա:

9. Ուղարկել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 25 րոպե:

10. 25 րոպե անց հանել տարտը ջեռոցից և թողնել 2 ժամ: Պատրաստել ջնարակը. թասի մեջ լցնել 120 գ մանրացրած շոկոլադ և 10 գ կարագ: Վրան լցնել եռացրած սերուցք (100 գ) և լավ խառնել:

11. Սառած տարտի վրա լցնել ջնարակը: Սառեցնել ևս մեկ ժամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս