Բաժիններ՝

Էմերին ուզում է, որ «Արսենալում» լինի 5 ավագ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դեռ չի կողմնորոշվել իր թիմի ավագի հարցում: Էմերին մրցաշրջանի վերջում հեռացավ ՊՍԺ-ից և աշխատանք ստացավ «Արսենալում»: Հիմա իսպանացին զբաղված է Լոնդոնում նոր թիմի կառուցմամբ:

«Ես ուզում եմ առավելագույնս լավ իմանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստի և նրա ընդունակությունները: Ես ուզում եմ, որպեսզի մեր թիմում լինեն 5 ավագներ, բայց դեռ չեմ կարող ասել, թե ովքեր կլինեն, քանի որ դեռ լավ ծանոթ չեմ ֆուտբոլիստների որակներին: Տեսնենք, թե ով կլինի լիդեր հանդերձարանում»,- ասել է Էմերին:

Նախորդ մրցաշրջանում «Արսենալի» ավագը Լորան Կոսելնին էր, բայց ֆրանսիացին վնասվածքի պատճառով չի հայտնվի դաշտում մինչև դեկտեմբեր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս