Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Մագուաերի համար պատրաստ է վճարել 50 մլն ֆունտ

Պաշտպան Հարի Մագուաերը կարող է «Լեսթերից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես հաղորդում է բրիտանական մամուլը, մանկունյանցիները ծայրահեղ զարմացած են Անգլիայի հավաքականի կազմում ԱԱ-2018-ում Մագուաերի վստահ խաղից և մտադիր են համոզել «Լեսթերին» վաճառել նրան:

Ընդ որում, աղբյուրները վստահեցնում են, որ 26-ամյա կենտրոնական պաշտպանի գինը՝ նրա վստահ խաղի պատճառով, բարձրացել է մի քանի անգամ:

Նշվում է, որ «Կարմիր սատանաները» պատրաստ են վճարել անգլիացու համար 50 մլն ֆունտ: Մագուաերը «Լեսթեր» է տեղափոխվել անցյալ ամառ «Հալ Սիթիից»՝ 17 մլն ֆունտով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031