Բաժիններ՝

Արթուր Ռամոս. «Ես Խավին կամ Ինիեստան չեմ, բայց կփորձեմ հնարավորինս մոտենալ նրանց մակարդակին»

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Արթուր Ռամոսը կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո կիսվել է իր տպավորություններով:

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: «Բարսելոնային» միանալը երազանք էր, որը գալիս էր մանկությունից: Սա շատ կարևոր է ինձ համար:

Ես Խավին կամ Ինիեստան չեմ, բայց կփորձեմ հնարավորինս մոտենալ նրանց մակարդակին: Ես Արթուրն եմ: Ինձ համար շատ հաճելի է նման ֆուտբոլիստների հետ համեմատվելը:

Չեմ կարող ասել, թե նրանցից ում հետ ես ավելի շատ նմանություններ ունեմ: Նրանք նման են: Ես պետք է ապացուցեմ, թե ինչու եմ այստեղ: Ես գիտեմ, թե ինչի են հասել նրանք, ինձ համար նրանք ուղեցույց կլինեն»,- նշել է Ռամոսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031