Բաժիններ՝

Նավթի գների ընթացիկ մակարդակի պատճառն ԱՄՆ-ի առևտրական պատերազմն է. Նովակ

Նավթի գների ընթացիկ մակարդակի պատճառը, մասնավորապես, նաեւ ԱՄՆ-ի առեւտրական պատերազմն է, կարծում է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Գլոբալ տնտեսության համար (նավթի գների իջեցումը) բացասական ազդանշաններ են: Նավթի գներն անկայուն են եւ արձագանքում են ընդհանուր ազդանշաններին, որոնք տեղի են ունենում: Գները, որոնք կան, արտացոլում են նաեւ առեւտրական պատերազմների մասին հայտարարությունները»,- ասել է նա լրագրողներին։

Նավթի գներն սկսել են կտրուկ իջնել հուլիսի 11-ին, Brent մակնիշի նավթի արժեքի նվազումն այդ օրը կազմել է 4 դոլար, իսկ դրանք առավելագույնս իջել են 5 դոլարով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 73 դոլար: Երեւանի ժամանակով 13:54-ի դրությամբ նավթի գները շարունակում են իջնել եւ կազմում են մեկ բարելի դիմաց 73,56 դոլար (նախորդ փակման նկատմամբ -1,2 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս