«Նապոլիի» նախագահը հաստատել է Մաուրիցիո Սարիի՝ «Չելսի» տեղափոխությունը
Գրեթե պաշտոնապես: Մաուրիցիո Սարիի տեղափոխությունը կարելի է համարել լուծված հարց: Գործարքը հաստատել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը:
«Սարին մոտ է «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը դառնալուն: Իմ իրավաբանները բանակցություններ են վարում նրա ներկայացուցիչների հետ, որպեսզի կարգավորեն պայմանագրի չեղարկման բոլոր դետալները»,- ասել է դե Լաուրենտիսը Sky Sports-ին:
Սպասվում է, որ կողմերը կհարթեն բոլոր հարցերը հուլիսի 11-ի գիշերը:
Սարին գլխավորել է «Նապոլին» 2015 թվականին: Մայիսին նրան փոխարինեց Կարլո Անչելոտին, բայց Մաուրիցիոն առաջվա նման կապված է ակումբի հետ պայմանագրով:
Սարին «Չելսիում» կփոխարինի Անտոնիո Կոնտեին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը