Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ի եզրափակչում է. Մունդիալ-2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Խորվաթիայի ընտրանին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցեց Անգլիայի հետ:
Հանդիպման մեկնարկից չէր էլ անցել 5 րոպե, երբ Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Առաջին խաղակեսում վիճակագրությամբ գնդակին առավել շատ տիրում էին խորվաթները, ովքեր գերազանցում էին անգլիացիներին 52/48-ի հարաբերակցությամբ:
Երկրորդ կեսում խորվաթներն ավելի թարմ ֆուտբոլ խաղացին և 68-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Պերիշիչը: Հիմնական ժամանակում թեպետ երկու թիմերն էլ մի քանի լուրջ հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն այն ավարտվեց 1:1 հաշվով և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Խորվաթների փորձը օգնեց նրանց լրացուցիչ ժամանակում և Մանջուկիչի հրաշալի անցումը պաշտանական գծում և հարվածը ճակատագրական դարձավ Անգլիայի համար: Խորվաթիան առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:1 հօգուտ Խորվաթիայի և թիմը դուրս եկավ մունդիալի եզրափակիչ:
Աշխարհի առաջնության եզրափակչում Խորվաթիան կխաղան Ֆրանսիայի ընտրանու հետ: Եզրափակչը կկայանա հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: