ԵՄ-Ադրբեջան «Գործընկերության գերակայություններ» փաստաթղթի հատկանշական կողմերը. Արմեն Աշոտյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Մամեդյարովի և Մոգերինիի կողմից ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018-2020 թվականների համար։

Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ։

Հատկանշական է 2 փաստ՝

1. Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։

2. Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»:

Տեսանյութեր

Լրահոս