
Կապելոն Անգլիայի հավաքականն անվանել է ԱԱ-2018-ի ֆավորիտ

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գնահատել է թիմի ելույթներն ԱԱ-2018-ի ժամանակ, ինչպես նաև կանխատեսումներ է կատարել մրցաշարի վճռորոշ հանդիպումների վերաբերյալ:
«Անգլիացիներն արագ ֆուտբոլիստներ և գերազանց մարզիչ ունեն: Սաութգեյթը հասկացել էր, որ կգնա տուն, եթե խաղա 2 կենտրոնական պաշտպաններով, դրա համար սկսեց խաղալ 3-ով: Ինչպես նաև նա վերջապես գտավ դարպասապահ, ով ընդունակ է փրկել թիմն անհրաժեշտ պահին. Փիքֆորդը գերազանց ռեակցիա և դիրքային խաղ ունի:
Եզրափակի՞չը: Ես կարծում եմ՝ դա կլինի Ֆրանսիա-Անգլիա խաղ: Եվ այդ դեպքում, ըստ իս, անգլիացիները ֆավորիտ կլինեն»,- Կապելոյին է մեջբերում football365.com-ը:
ԱԱ-2018-ի Անգլիա-Խորվաթիա կիսաեզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը