Բաժիններ՝

Բժիշկները հիշեցրել են դդմիկի օգտակարության մասին

Այն բանջարեղենն անհրաժեշտ է սրտի, ուղեղի, մկանների և լյարդի համար: Med2.ru-ն ներկայացրել է դդմիկի մի քանի օգտակար հատկություն:

1. Դդմիկը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից, ստամոքսի և աղիների գրգռում չի առաջացնում:

2. Դդմիկը վիտամին C է պարունակում, որը մասնակցում է կոլագենի արտադրությանը: Այս նյութը մաշկին առաձգականություն է հաղորդում:

3. Այն բանջարեղենը հարուստ է նաև բետա-կարոտինով, որն օգտակար է մաշկի, մազերի համար, դրական ազդեցություն է ունենում տեսողության վրա:

Կարդացեք նաև

4. Դդմիկը մի խումբ օգտակար հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ կալիում, կալցիում, երկաթ, մագնիում: Այս հանքանյութերը կարևոր են սրտի, ուղեղի, մկանների, լյարդի աշխատանքի համար:

5. Սննդային մանրաթելերը, որոնք դդմիկը պարունակում է, ներծծում են տոքսինները, ավելորդ խոլեստերինն ու ջուրը: Մանրաթելերն ակտիվացնում են նյութափոխանակությունը, լավացնում աղիների աշխատանքը:

Բացի այդ՝ հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դդմիկը ցածր կալորիականություն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս