Բաժիններ՝

Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը լքել է Յուրգորդենը

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը հեռացել է շվեդական «Յուրգորդենից»:

30-ամյա ֆուտբոլիստի ու ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ըստ շվեդական ակումբի գլխավոր մարզչի` հայ հարձակվողի վնասվածքից վերկանգնումը բավականին երկար է տևելու:

Մովսիսյանը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի` «Էրեբրուի» հետ խաղի առաջին կեսում և վերականգման համար նրանից կպահանջվի մոտավորապես 4 ամիս:

Մովսիսյանն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ ու կշարունակի ապաքինվել վնասվածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031