Բաժիններ՝

Խավին կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը

«Ալ-Սադի» կիսապաշտպան Խավի Էրնանդեսը կարող է սկսել մարզչական կարիերան:

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպանը դեռ շարունակում է ֆուտբոլիստի կարիերան, չնայած արդեն ունի մարզչական լիցենզիա:
Ինչպես հաղորդում է AS-ը, Խավին հանդիսանում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդներից մեկը:

Այդ պաշտոնի մյուս թեկնածուներն են Լուիս Էնրիկեն, Միչելը, Կիկե Սանչես Ֆլորեսը և Ռոբերտո Մարտինեսը, ով ներկայումս գլխավորում է Բելգիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ ԱԱ-ի մեկնարկից առաջ Իսպանիայի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին պայմանագիր ստորագրեց «Ռեալի» հետ, ինչի համար հեռացվեց հավաքականի մարզչի պաշտոնից: Նրան փոխարինած Ֆերնանդո Իերոն ձախողվեց, չկարողացավ 1/8 եզրափակչում հաղթահարել Ռուսաստանի հավաքականի արգելքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս