Բաժիններ՝

«Գրիզմանը չգիտի, թե ինչ ասել է՝ լինել ուրուգվայցի». Լուիս Սուարես

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի այն խոսքերը, որտեղ Գրիզմանը նշել էր, թե կիսով չափ ուրուգվայցի է:

«Անտուանն ասում է, որ կիսով չափ ուրուգվայցի է: Գրիզմանը չգիտի, թե ինչ ասել է՝ լինել ուրուգվայցի:

Նա չգիտի, թե ով ենք մենք և ինչ պետք է անենք, որպեսզի ֆուտբոլում հաջողության հասնենք:

Նրան դուր են գալիս մեր սովորությունները, մենք կարող ենք խոսել նույն լեզվով, բայց մենք այլ կերպ ենք զգում»,- նշել է Սուարեսը:

Ավելի վաղ Գրիզմանը նշել էր, որ ինքը կիսով չափ ուրուգվայցի է և կարող է հասկանալ՝ ինչպես է պետք հաղթել այդ թիմին:

«Ուրուգվայը կխաղա «Ատլետիկոյի» նման: Նրանք ժամանակ կձգեն, կընկնեն և կմոտենան մրցավարին:

Մենք պետք է սովորենք դրան, քանի որ նրանք կդավանեն ձանձրալի ֆուտբոլի: Ուրուգվայը փորձելու է իր խաղը խաղալ»

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս