Մթերքների համադրություն, որից միշտ հարկավոր է խուսափել
Fithacker.ru-ն գրում է, որ շատերը չգիտեն այն մասին, որ ձվի ու կաթի համադրությունն այքան էլ լավ գաղափար չէ։ Հարկավոր է խուսափել որոշակի մթերքների համադրությունից, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է վնասել առողջությանը։ Խնդիրն այն է, որ երկու տարբեր մթերքներում պարունակվող սպիտակուցի համադրությունը դժվարացնում է դրանց վերամշակումը։
1. Կաթնամթերք և հակաբիոտիկներ։ Որոշ հակաբիոտիկներ կապվում են կաթնամթերքի մեջ պարունակվող կալցիումի, երկաթի և այլ հանքանյութերի հետ։ Դա կանխարգելում է հակաբիոտիկների յուրացումը, ինչի արդյունքում նվազում է դրանց՝ վարակների դեմ պայքարելու կարողությունը։
2. Լայմ և դեղամիջոցներ հազի դեմ։ Լայմի ազդեցության արդյունքում դեղամիջոցները կարող են կուտակվել արյան մեջ։
3. Ոսպ և կարմիր գինի։ Գինին միացություններ է պարունակում, որոնք երկաթի բուսական աղբյուրների հետ համադրելը լրջորեն խանգարում է օրգանիզմին կլանել այդ հանքանյութը։
4. Բանան և կաթ։ Սա ամենածանր համադրություններից մեկն է։ Այն ծանրության զգացում է առաջացնում օրգանիզմում։ Եթե չեք կարող հրաժարվել այս համադրությունից, համոզվեք, որ շատ լավ հասած բանան եք ընտրել, և հիլ կամ մշկընկույզ ավելացրեք՝ նյութափոխանակությունը խթանելու համար։
5. Ջուր՝ ուտելու ընթացքում։ Շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս սնվելու ընթացքում և դրանից անմիջապես հետո հրաժարվել ջրի օգտագործումից, քանի որ դա անհարմարության զգացում է առաջացնում և խանգարում է նյութափոխանակությանը։ Ջուր խմեք ուտելուց 30 րոպե առաջ և 30 րոպե հետո։ Դա օրգանիզմին թույլ կտա ճիշտ յուրացնել անհրաժեշտ սննդարար նյութերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը