«Վախկոտը մեռնում է վրա հասնող յուրաքանչյուր վտանգի դեպքում»
Մեծագույն Վիլյամ Շեքսպիրի մեծագույն մտքերը
- Լռությունը բոլորովին էլ անհոգի լինելու նշան չէ: Զնգում է միայն այն, ինչ դատարկ է ներսից:
- Մեղրն այնքան քաղցր է, որ դառն է թվում: Համի ավելցուկը սպանում է այն:
- Մենք մանրուքներից նյարդայնանում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ շատ ավելի լուրջ բան է անհանգստացնում իրականում:
- Փոթորկի ժամանակ տրված երդումները խաղաղ եղանակին մոռացվում են:
- Մայր բնությունն իմաստուն է, որդին է անուղեղ:
- Որքան քիչ են բառերը, այնքան մեծ կշիռ ունեն:
- Սերը փախչում է նրանցից, ովքեր ընկնում են նրա հետևից, իսկ նա, ով դրա կողքով է անցնում, սերն ինքն է ընկնում նրա վզին:
- Հիմարությունն ու իմաստնությունը նույնքան հեշտ են ձեռք բերվում, որքան վարակիչ հիվանդությունները: Այդ պատճառով էլ ճիշտ ընտրիր ընկերներիդ:
- Երջանկությունը բռնելու համար պետք է վազել կարողանաս:
- Մարդկանց մեծ մասը հիմարությունն իմաստնությունից գերադասում է, քանի որ հիմարությունը ծիծաղեցնում է, իսկ իմաստնությունը՝ տխրեցնում:
- Տղամարդիկ նման են ապրիլին, երբ նոր են հարաբերություններ կառուցում, և դեկտեմբերին, երբ ամուսնանում են:
- Վայելքի հույսը նույնքան հաճելի է, որքան ինքը՝ վայելքը:
- Ձեր թշնամիների համար նախատեսված վառարանը շատ ուժգին մի վառեք, այլապես ինքներդ կվառվեք այնտեղ:
- Սուր խոսքի հաջողությունը ոչ այնքան՝ ասողի լեզվով է պայմանավորված, որքան՝ լսողի ականջով:
- Ի՞նչ է նշանակում անունը. վարդը վարդի բույր ունի. ուզում ես՝ նրան վարդ անվանիր, ուզում ես՝ մի այլ բան:
- Յուրաքանչյուր խելագարության մեջ իր տրամաբանությունը կա:
- Սիրահարվել կարելի է գեղեցկությանը, սակայն սիրել՝ միայն հոգին:
- Եթե ագռավը ցեխը քսի թևերին, ոչ ոք չի էլ նկատի, իսկ կարապը, չնայած ողջ ջանքերին, չի կարող մաքրել իր ճերմակ թևերի անգամ փոքր բիծը:
- Սերը կարելի է սպանել մի հայացքով ու մի հայացքով էլ վերակենդանացնել:
- Վախկոտը մեռնում է վրա հասնող յուրաքանչյուր վտանգի դեպքում: Խիզախը միայն մեկ անգամ է մեռնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը