 
                        «ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» վերցնելու մասին հարցն այսօր կառավարությունում չի քննարկվում». Նախարար
 
                                    ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» վերցնելու մասին հարցն այսօր կառավարությունում չի քննարկվում։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Հարցին՝ ՀԷՑ-ի կառավարման աշխատանքները գոհացուցի՞չ են ձեզ համար՝ նախարարն այսպես պատասխանեց. «ՀԷՑ-ի կառավարման աշխատանքներից գոհ լինելու մասին ես այս պահին չպետք է ունենամ կարծիք, որովհետև այն կլինի սուբյեկտիվ և կողմնակալ։ ՀԷՑ-ի աշխատանքներից գոհ կամ դժգոհ լինելու մասին բնակչությունը պետք է խոսի։ Համոզված եմ, որ ՀԷՑ-ը բավարար և որակյալ ծառայություններ այսօր մատուցում է»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        