 
                        Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին
 
                                    Բռնցքամարտի Հայաստանի ազգային թիմի անդամ, 31-րդ ամառային Օլիմիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին:
Իսպանական Բենիդորմ քաղաքում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացում Աբգարյանի մրցակիցը մեքսիկացի բռնցքամարտիկ Խեսուս Գալիսիան էր: 10 ռաունդանոց մենամարտում Աբգարյանը հաղթանակ տոնեց միավորներով՝ բացարձակ առավելության հասնելով 31-ամյա հակառակորդի նկատմամբ:
Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին:
Հայ բռնցքամարտիկը մինչ այս 9 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և չի կրել ոչ մի պարտությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        