Բաժիններ՝

ԵՄ-ի ղեկավարները պայմանավորվեցին երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիության` Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում որոշում է ընդունվել երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ՌԴ-ի կողմից Ղրիմի միացման եւ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների աջակցման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել է ԵՄ-ի պաշտոնյաներից մեկը։

Պատժամիջոցները երկարացվել են վեց ամսով: Դրանք բանկերի, ֆինանսական այլ հաստատությունների հետ գործարար կապերի սահմանափակումներ են նախատեսում Ռուսաստանի էներգետիկական ու պաշտպանական սեկտորներում:

Սահմանափակումները ուժի մեջ կմտեն այն բանից հետո, երբ Խորհրդի որոշումը հրապարակված կլինի: Աղբյուրները նշում են, որ հակառուսական պատժամիջոցների շուրջ քննարկումը կարճատեւ է եղել, լսվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հաղորդումները Մինսկի համաձայնությունների իրագործման մասին, երկու երկրների ղեկավարներն արձանագրել են այդ հարցում դրական տեղաշարժերի բացակայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930