Lunya-ն հեշտացրել է մեծ կրծքով կանանց գիշերային կյանքը
Քնելու համար լյուքս դասի հագուստ արտադրող Lunya բրենդը թողարկել է գիշերային կրծկալ: Այդ մասին հայտնել է The Sun-ը: Բրենդի դիզայներ եւ հիմնադիր Էշլի Մերիլը հատուկ մեծ կուրծք ունեցող կանանց համար մշակել է Siro Well-Rounded Bralette ներքնազգեստը:
Նրա խոսքով՝ կրծկալը հարմար է ոչ միայն քնելու համար, այլեւ տանը հանգստանալու համար: «Դա այն է, ինչը դուք հագնում ենք աշխատանքից վերադառնալուց հետո»,-բացատրել է Մերիլը: Քնելու համար հագուստը հարմար Է նաեւ ստանդարտ չափսի կուրծք ունեցող կանանց համար. շարքում կան նաեւ XS-ից մինչեւ XL չափսերը: Կոմպլեկտները ներկայացված են վեց գույներով՝ սեւ, սպիտակ, մոխրագույն, մարմնագույն, բորդո եւ երկնագույն: Կրծկալի գինը 50 դոլար է: