Անգլիա-Բելգիա. գեղեցիկ խաղի սպասումով
Անգլիա-Բելգիա դիմակայությունը կդառնա Աշխարհի առաջնության հերթական սպասված հանդիպումներից մեկը: Մրցաշարի սկզբում իրար հանդիպեցին Պորտուգալիան և Իսպանիան՝ երկրպագուներին ուրախացնելով անհավանական խաղով: Հիմա հերթն այս թիմերինն է:
Կարելի է ասել, որ երկու հավաքականներն էլ արդեն փլեյ-օֆֆում են և այս խաղում կարող են բաց ֆուտբոլ խաղալ:
Առհասարակ, այս երկու թիմերը համարվում են այս առաջնության ֆավորիտներից: Այս հավաքականների շանսերը շատ մեծ չեն, բայց ե՞րբ փորձել, եթե ոչ՝ հիմա:
Անգլիա
Առաջին երկու հանդիպումներում Անգլիայի գրանցած արդյունքները հերքեցին բազմաթիվ քննադատների կանխատեսումները: Երկար ժամանակ անց անգլիացիները վերջապես կարողացան առանց հարցերի դուրս գալ խմբից: Բայց ավելի կարևոր է այն գեղեցիկ և վառ խաղը, որ ցուցադրում է Անգլիան: Այսպիսի Անգլիայի հավաքական երկար ժամանակ ոչ ոք չէր տեսել:
Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում Անգլիայի հավաքականն Աշխարհի առաջնության խմբի առաջին հորիզոնականում նույնպես հայտնվել է ոչ հաճախ:
Բելգիա
Բելգիան ևս այն քիչ ֆավորիտներից է, որ ցուցադրում է շատ գեղեցիկ ֆուտբոլ: Բելգիայի ընտրանին 3:0 հաշվով հաղթեց Պանամային և 5:2 հաշվով՝ Թունիսին:
Ոչ այնքան ուժեղ հավաքականների հետ լավ արդյունքներ գրանցել Բելգիան հաջողվում էր դեռևս նախընտրական փուլում: Եթե Բելգիան կարողանա նաև նման խաղ ցուցադրել ավելի զորեղ հավաքականների հետ, ապա կկարողանա լուրջ արդյունքների հասնել:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Անգլիայի հավաքականը հաղթում է 4 խաղ անընդմեջ
- Անգլիացիները չեն պարտվում 12 խաղ
- Բելգիացիները ևս հաղթում են 4 խաղ անընդմեջ, իսկ նրանց անպարտելիության շարքը կազմում է 21 խաղ
- Անգլիան և Բելգիան հանդիպել են իրար 21 անգամ: Բելգիայի հավաքականը հաղթել է միայն մեկ անգամ: Իրար դեմ վերջին խաղը թիմերը անցկացրել են 2012 թվականին:
Հիշեցնենք, որ Անգլիա-Բելգիա հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 21:50-ին:
Սիրարփի Աղաբաբյան