Բաժիններ՝

«Մենք ուղղակի չպարտվեցինք խաղը, մենք կորցրինք այլ ամենը, ինչ գերմանական ֆուտբոլը կառուցել էր վերջին տարիներին». Յոահիմ Լյով

Ցավալի և անսպասելի անհաջողություն: Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Հարավային Կորեայից կրած պարտությունը (0:2) և Աշխարհի առաջնությունից թիմի դուրս թռնելը:

«Մենք ուղղակի չպարտվեցինք մեկ խաղ, այլ կորցրինք այն ամենը, ինչ գերմանական ֆուտբոլը կառուցել էր վերջին տարիներին: Մենք շատ ենք ափսոսում: Ինձ առաջինն է հետաքրքրում, թե ինչն այնպես չգնաց, ես ինձ հարց կտամ: Ես պետք է մտածեմ դրա մասին: Ես պատասխանատու եմ պարտության համար: Խորը հիասթափություն եմ զգում»,- ասել է Լյովը:

Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս չեկավ խմբից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս