Զարմանալի հատկություններով բույս, որն օգնում է պայքարել բազմաթիվ խնդիրների դեմ
Եղինջն օգտագործվում է անեմիայի դեպքում, խորհուրդ է տրվում խնդիրների դեպքում, որոնք կապված են օրգանիզմում միզաթթվի բարձր մակարդակի, այդ թվում՝ հոդատապի հետ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս բույսն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև.
- պաշտպանել լյարդի, նյութափոխանակության համակարգի առողջությունը
- արագացնել նյութափոխանակությունը
- լավացնել աղիների անցանելիությունը
- լավացնել արյան շրջանառությունը
- նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի, տոքսինների դուրսբերմանը
- օգնում է փորլուծության դեպքում
- օգտագործվում է քթից արյունահոսության դեպքում՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով
- օգնում է պայքարել դիաբետի, անեմիայի դեմ:
Եղինջն օգնում է պայքարել նաև մի շարք մաշկային խնդիրների դեմ, այդ թվում՝ բշտիկներ, էկզեմա, հերպես, կարմրածություն: Եղինջն օգտագործվում է նաև մազերի հետ կապված խնդիրների դեպքում՝ թեփ, սեբորեա, մազաթափություն:
Ինչպես օգտագործել եղինջը. բաղադրիչներ
- 3 թեյի գդալ եղինջի չորացրած արմատներ
- կես լիտր ջուր:
Եղինջի տերևների վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 10 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը