![](/banners/BeFunky-design.jpg)
Կազանի կրկեսում ներկայացման ժամանակ ջայլամը դուրս է նետվել հանդիսասրահ
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/938759.jpg)
Կազանում ջայլամը դուրս է վազել կրկեսի ասպարեզից, կտցահարել մի երեխայի։ Պատահարի տեսահոլովակը հայտնվել է Համացանցում: Այնտեղ երեւում է, թե ինչպես է թռչունը կրկեսաբեմից դուրս վազում հանդիսականների մոտ: Հանդիսականները տագնապահար սկսել են աղաղակել ու փախչել իրենց տեղերից: Ծրագրի վարողը խնդրել է հանգստություն պահպանել եւ ներողություն է խնդրել պատահածի համար:
Վարժեցնողին ի վերջո հաջողվել է հնազանդեցնել թռչնին եւ ասպարեզից տանել հանդիսականների ծափահարությունների ներքո: Չնայած պատահարին, հանդիսականների մի մասը վերադարձել է տեղերը, եւ ծրագիրը շարունակվել է, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: