Բաժիններ՝

Պենտագոնը ԱՄՆ-ի երկու ռազմակայաններում ճամբարներ կկառուցի միգրանտների տեղավորման համար

Պենտագոնը մտադիր է ժամանակավոր ճամբարներ կառուցել Միացյալ Նահանգների երկու ռազմակայաններում, ներկայում մշակվում են այդ նախագծի մանրամասները: Հունիսի 24-ին այս մասին պատմել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն Ալյասկա կատարած այցի ընթացքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Այժմ մշակվում են այն բանի մանրամասները, թե ինչ տարողություն կպահանջվի երկու ռազմակայաններում ու թե էլի ինչ անհրաժեշտ կլինի կառուցել»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ հունիսի 21-ին Associated Press գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր ամերիկյան ռազմակայանների տարածքում 20 հազար երեխաների տեղավորելու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պլանների մասին, որոնց ձերբակալել են Մեքսիկայի հետ սահանն անօրինականորեն հատելու փորձ անելիս: Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է Տեխասի եւ Արկանզասի նահանգներում գտնվող ռազմակայաններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս