Հայտի են աշխարհի լավագույն ռեստորանները
The World`s 50 Best Restaurants հեղինակավոր մրցանակի արդյունքներով՝ լավագույնը դարձել է Osteria Francescana-ն՝ իտալական Էմիլի-Ռոմանիից: Այդ մասին հաղորդվում է մրցանակի պաշտոնական կայքում:
Ավանդաբար մրցանակի հաղթողներին որոշում են քվեարկությամբ, որին մյասնակցում են The World`s 50 Best Restaurants Academy-ի շուրջ հազար միջազգային փորձագետներ՝ անկախ խորհրդատուների հսկողությամբ: Այս տարվա հաղթողը Osteria Francescana-ն է, որը մեկ տարի առաջ զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը: Մոսկովյան White Rabbit Restaurant&Bar ռեստորանը հայտնվել է վարկանիշի 15-րդ հորիզոնականում:
Նրան հաջողվել է վարկանիշում բարձրանալ ութ դիրքով: Ցուցակում տեղ են գտել Մոսկվայում գործող ռուսական եւս երկու ռեստորան՝ Selfie-ը՝ 70-րդ տեղում եւ Twins Garden-ը՝ 72-րդ տեղում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: