Դիետիկ հատապտղային մաֆիններ՝ առանց ալյուրի
Մաֆիններ, որոնց 100 գրամը 113․62 կիլոկալորիա է պարունակում, որոնցից սպիտակուցներ՝ 6.18 գրամ, ճարպեր՝ 4․8 գրամ, ածխաջրեր՝ 10․7 գրամ։
Բաղադրիչներ
- 2 բանան
- 4 ձու
- հատապտուղներ՝ ըստ ցանկության։
Ինչպես պատրաստել
Բանանը մանրացրեք պատառաքաղով, ավելացրեք ձուն, լավ խառնեք։ Կեքսերի համար նախատեսված տարային ձեթ քսեք, մի քանի հատապտուղ լցրեք յուրաքանչյուրի մեջ։ Ձվի և բանանի խառնուրդը լցրեք, թխեք մոտ 12 րոպե։
Նյութը fithacker.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը