Բաժիններ՝

«Մեսսին լավն է, բայց լավն է, որովհետև լավ թիմակիցներ ունի». Դիեգո Սիմեոնե

Իսպանական  «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն քննադատաբար է խոսել իր հայրենիք Արգենտինայի՝  Խորվաթիայից կրած պարտության մասին:

«Այն, ինչ կատարվում է հիմա հավաքականում, կատարվում է արդեն 4 տարի՝ անարխիա, ոչ մի վերահսկողություն ֆեդերացիայի կամ այլ պատասխանատու անձի կողմից:

Ես տեսնում եմ կորած հավաքականի: Նրանք պետք է խաղը սկսեին այնպես, ինչպես սկսեցին Իսլանդիայի հետ: Թիմը վատ վիճակում է:

Բայց սա Արգենտինան է, ես հավատում եմ, որ թիմը դուրս կգա փլեյ-օֆֆ:

Կարդացեք նաև

Դարպասապահը սխալվել էր նաև Իսպանիայի և Իտալիայի հետ: Այն ժամանակ գնդակն անցավ դարպասաձողի կողքով: Ես նշել էր, որ ափսոսում եմ, որ այդ դեպքերում գնդակը չհայտնվեց  ցանցում, քանի որ նրանք շատ բան կհասկանային:

Մենք միշտ ասում ենք, որ ֆուտբոլիստներն ամենակարևոր գործող անձիք են, բայց նրանց դերը 60 տոկոս է, ոչ 90 տոկոս: Այդ իսկ պատճառով, երբ սխալվում ենք մենք՝ մարզիչներս, դա ավելի վատ է, քան ֆուտբոլիստների դեպքում: Մարզիչները մեծ դեր են խաղում ֆուտբոլում:

Շատ օգտակոր է տեսնելը, թե որքան լավն է Մեսսին, բայց նա լավն է, որովհետև լավ թիմակիցներ ունի»,- նշել է Սիմեոնեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս