Բաժիններ՝

Արգենտինայի հավաքականի երկրպագուները Մեսսիի կնոջից պահանջում են հագնել հաջողակ կոշիկները

Արգենտինայի հավաքականի երկրպագու Կատա Տրոսեյրոն թվիթերյան իր էջում գրել է, որ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, ունի հաջողակ կոշիկներ, որոնք նա հագնում է իր ամուսնու նշանակալի հաղթանակների ժամանակ:

Երկրպագուն թվիթին կից դրել է նաև Անտոնելայի նկարները Չեմպիոնների լիգայի 2015 թվականի խաղարկության եզրափակչում, ինչպես նաև՝ իսպանական Լա լիգայում 2018 թվականի հաղթանակի ժամանակ: Երկու նկարներում էլ Մեսսիի կինը նույն կոշիկներով է:

Այս լուսանկարները մեծ տարածում են գտել համացանցում: Երկրպագուները ֆլեշմոբ են սկսել՝ խնդրելով Անտոնելային հագնել իր կոշիկները:

Այս ֆլեշմոբը սկսվել էր դեռևս Խորվաթիայի հետ խաղից առաջ: Սակայն պարտությունից հետո երկրպագուներն ավելի մեծ թափով սկսեցին տարածել նկարները:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ միայն Նիգերիային հաղթելն Արգենտինային թույլ կտա դուրս գալ փլեյ-օֆֆ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս