Բաժիններ՝

«ՌԲ Լեյպցիգը» հայտարարեց Յուլիան Նագելսմանի նշանակման մասին

Մարզիչը կհեռանա «Հոֆենհայմից»:

Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչ Յուլիան Նագելսմանը վերջին 12 ամիսն անցկացնում էր «Հոֆենհայմում»:

«Յուլիան Նագելսմանը կհեռանա «Հոֆենհայմից» 2018-19թթ. մրցաշրջանից հետո: 30-ամյա մարզիչը, ով գլխավորեց ակումբը 2015 թվականից, կակտիվացնի հեռանալու հնարավորության վերաբերյալ կետը»,- հայտնել է «կապտասպիտակների» մամուլի ծառայությունը:

Մարզչի տեղափոխության մասին հայտարարեց «ՌԲ Լեյպցիգը»: Յուլիանի պայմանագիրը «Ցլերի» հետ նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Միևնույն ժամանակ, «Լեյպցիգը» դեռ չի հայտնում այն մասնագետի անունը, ով կգլխավորի թիմը 2018-19թթ. մրցաշրջանում:

Ավելի վաղ Bild-ը հաղորդեց, որ Յուլիանը մերժել է «Ռեալին», որովհետև նրա պայմանագիրը նախատեսում է հեռանալու հնարավորությունը միայն 2019 թվականին:
2016-17թթ. մրցաշրջանում Նագելսմանի «Հոֆենհայմը» ցույց տվեց լավագույն արդյունքն ակումբի պատմության մեջ՝ 4-րդ տեղը Բունդեսլիգայում: Մեկ տարի անց «գյուղացիները» բարելավեցին արդյունքը և գրավեցին 3-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս