![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ֆրեդի տեղափոխության մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/DgN_MlAW0AA4c7C.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց նորեկին: Այն դարձավ բրազիլացի Ֆրեդը:
Ֆուտբոլիստի ներկայացման հոլովակի սկզբում սատանան նվագում է դաշնամուրի վրա, հետո սկսում են թմբուկները, իսկ վերջում կադրում հայտնվում է նաև բրազիլացին:
Ladies and gentlemen: we have an announcement to make…#BemVindoFred #MUFC pic.twitter.com/XG4suufEMu
— Manchester United (@ManUtd) June 21, 2018
Խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյորից»: 25-ամյա բրազիլացին բուժզննություն անցավ և ստորագրեց 5-ամյա պայմանագիր:
Ֆրեդը Ուկրաինայի եռակի չեմպիոն է:
ԱԱ-2018-ում բրազիլացին չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը