Բաժիններ՝

Հեռուստաշոուի աստղ և գեղեցկության թագուհի Սոֆի Գրեյդոնին մեռած են գտել

Բրիտանուհի Սոֆի Գրեյդոնին (Sophie Gradon), որը 2009 թվականին հաղթել է «Միսս Մեծ Բրիտանիա» մրցույթում, մեռած են գտել իր ծնողների տանը, որը գտնվում է Նյուքասլից ոչ հեռու: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:

32-ամյա կնոջ մահվան պատճառներն առայժմ պարզ չեն, սակայն տեղի ոստիկանության աշխատակիցներն արդեն հայտարարել են, որ ոչ մի կարգի կասկածելի հանգամանքներ չեն տեսնում Գրեյդոնի մահվան հարցում: Բրիտանուհին նաեւ հռչակ էր ձեռք բերել որպես ITV ալիքում «Սիրո կղզին» (Love Island) հանրաճանաչ ռեալիթի շոուի մասնակից:

Հաղորդվում է, որ աղջիկը տառապում էր ձգձգվող ընկճախտից: Իր Twitter-օգտահաշվում նա բազմիցս գրել է կյանքի իմաստը կորցնելու, միայնության աճող զգացողության եւ բազմաթիվ վախերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս