Բույսեր, որոնք կամրացնեն մազերը
Խոտաբույսերը կարող են օգնել լուծել մազերի առողջության հետ կապված մի շարք խնդիրներ։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այդպիսի խնդիրների առկայության դեպքում հարկավոր չէ միանգամից դեղատուն վազել և քիմիական միջոցներ գնել։
Երիցուկ՝ հնարավորություն է տալիս ամրացնել մազերը։
Եղինջ՝ ամրացնում է մազարմատները։
Խնկեղեգ՝ օգտագործվում է մազաթափության դեպքում և մազերն ամրացնելու նպատակով։
Գալյուկի սերմեր՝ օգտագործվում են թեփից ազատվելու, մազերին փայլ ու ամրություն հաղորդելու նպատակով։
Լորի՝ վերականգնում է մազերի էլաստիկությունը, փայլ ու ամրություն հաղորդում։
Կեչի՝ փափկեցնում է մազերը, լավացնում դրանց աճը։
Կռատուկի արմատ՝ ամրացնում է մազարմատները, խթանում դրանց աճը։
Կտավատի սերմեր՝ ամրություն են հաղորդում մազերին, կանխարգելում ճյուղավորումը։
Ձիաձետ՝ օգնում է նվազեցնել մազաթափությունը, կանխարգելել թուլացումը, խթանում է մազերի աճը։
Եղեսպակ՝ մազերին ամրություն է հաղորդում, կանխարգելում մազաթափությունը։
Կաղնու կեղև՝ կանխարգելում է մազերի թուլացումը, մազաթափությունը, օգնում է մեծ քանակով ճարպի արտադրման, թեփի դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը